News

Կյանքս տվի հայրենիքիս

Educational 2017-04-18

Ապրիլի 8-ը շաբաթ օր էր, սակայն Ջրվեժի միջնակարգ դպրոցը լեփ-լեցուն էր մարդկանցով: Կայացավ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված միջոցառումը՝ <<Կյանքս տվի հայրենքիս...>> խորագրով: Մեկ տարի է անցել, բայց մեր հիշողության մեջ միշտ կմնա այդ <<Դարից երկար 4 օրը>>: Ասում են՝ ամենալավ բժիշկը ժամանակն է, սակայն այս դեպքում ժամանակն էլ է անզոր: Այս օրերին՝ դեպքերից մեկ տարի անց, բոլորը հիշում և ինչ-որ կերպ փորձում են միջոցառումներով ոգեկոչել մերօրյա պատերազմի զոհերին և մեծարել մասնակիցներին: Ջրվեժի միջնակարգ դպրոցը ևս անմասն չմնաց և կազմակերպեց միջոցառում, որը շատ մեծ արձագանք ստացավ ոչ միայն հյուրերի, այլև լրատվամիջոցների և սոցցանցերի կողմից: Հրավիրված էին ինչպես զոհված զինվորների ծնողներն ու հարազատները, այնպես էլ պատերազմին մասնակցած, ծանր վիրավորում ստացած մերօրյա հերոսները՝ Հայկ Թորոսյանը, Հովհաննես Պողոսյանը, Շանթ Ղազարյանը, Ալբերտ Դալլաքյանը, Շուլի Հակոբյանը, Ռաֆֆայել Հովհաննիսյանը, Արտյոմ Ջանոյանը: Վերջինս հանդես եկավ հայրենասիրական երգերով, իսկ Սմբատը՝ հեղինակային բանաստեղծության ասմունքով: Հյուրերի շարքում էին նաև Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը, ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը և մի շարք բարձրաստիճան անձինք: Ներկա էր ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի աշխատակից, մարզպետի օգնական Հերմինե Ադամյանը: Ներկաները հեռացան շատ հուզված և տպավորված. նրանք բոլորը դեռ երկար կհիշեն հարենասիրության այդ անսովոր դաս- միջոցառումը:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.