News

«Մեր հայրենիքի հերոս պաշտպանները»

Educational 2017-04-18

Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի 3բ դասարանը «Մեր հայրենիքի հերոս պաշտպանները» թեմայի ամփոփումը անցկացրեց Գավառի քաղաքային գրադարանում: Թեմատիկ միավորի ամփոփումը նպատակ ուներ աշակերտներին էլ ավելի մոտիկից ծանոթացնել զինվորի առօրյային, հոգեբանությանը, այն մեծ առաքելությանը, որը ամեն րոպե իրականացնում է սահմանին կանգնած զինվորը, ծանոթանալ ու շփվել մեր կողքին ապրող հերոսների հետ: Այդ առիթով գրադարանի տնօրենությունը կազմակերպել էր աշակերտների հանդիպումը մերօրյա հերոսների, մասնավորապես՝ քառօրյա պատերազմի մասնակիցների՝Նորայր Զախարյանի, ազատամարտիկ Խաչիկ Գևորգյանի հետ: Թեմատիկ միավորի ամփոփումը սկսվեց բաց հարցերի միջոցով: Աշակերտները նշեցին՝ որն է իրենց հայրենիքը, պետկան լեզուն, կրոնը, ՀՀ պետական պետական խորհրդանիշները: Աշակրտները «Մտքերի տարափ» մեթոդի միջոցով պարզաբանեցին «հայրենիք», «հայրենասիրություն» և «հերոս» հասկացություններն իրենց պատկերացմամբ: Այնուհետև աշակերտները ներկայացրին զինվորին նվիրված բանստեղծություններ, ոմանք էլ հանդես եկան հենց իրենց գրած բանաստեղծություններով: Դասի առանցք էր կազմում հարցազրույցը հերոսների հետ: Իսկական հարցատարափ էր… «Դուք երբևէ ծիծաղե՞լ եք դիրքերում»: «Գիշերվա կրակոցները թողնո՞ւմ էին, որ քնեք…»: «Քա՞նի թուրք եք սպանել»: «Վախենո՞ւմ եք պատերազմից»: «Ինչպե՞ս կարողացաք Ձեր մորը թողնել և գնալ պատերազմ»: «Ի՞նչ սխալներ է թույլ տվել թշնամին կռվի ժամանակ»: «Վախենո՞ւմ եք թշնամուց»: «Ո՞րն է հայ զինվորի ուժեղ կողմը» և այլն: Խաչիկ Գևորգյանն ասաց, որ պետք չէ թերագնահատել թշնամուն և նշեց հայ զինվորի ուժեղ կողմը. մենք պաշտպանում ենք մեր հողը, մեր տունը և մեր ընտանիքը: Դա է մեզ ուժ և անպարտելիություն տալիս: Ներկաները աշակերտներին ներկայացրին նաև հետաքրքիր և ուշագրավ դեպքեր հենց քառօրյա պատերազմից: Հանդիպմանը ներկա էր նաև մանկական հոգեբան, Եվրատեսիլ-2012 մրցույթին Հայաստանը ներկայացնող ամերիկաբնակ երգչուհի Լուսիա Մունը, ով աշակերտներին ներկայացրեց իր «Դեր Զոր» երգը: Դասն ամփոփվեց հայրենիքին և զինվորին նվիրված ասույթներով, որից հետո աշակերտները կատարեցին «Բալլադ զինվորի մասին» երգը՝ այն նվիրելով մերօրյա հերոսներին: Դասվար Ժենյա Միրիբյան

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.