News

Կայացավ «DUEL Plus» ինտելեկտուալ օլիմպիադայի եզրափակիչ փուլը (4-6-րդ դաս.)

Featured 2013-06-25

Այսօր` հունիսի 25-ին, տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից կազմակերպված «Duel Plus» ինտելեկտուալ օլիմպիադայի` 4-6 դասարանների տարիքային խմբի վիկտորինան, որին մասնակցում էին նախընտրական փուլը հաղթահարած 10 աշակերտներ: Հաղթող ճանաչվեց Վաղարշապատի թիվ 4-րդ դպրոցի 6-ա դասարանի աշակերտ Շանթ Սարգսյանը:
«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է զարգացնել Հայաստանի կրթական ոլորտն ու նպաստել գիտելիքահեն պետության կայացմանը,  2012/2013 ուսումնական տարեսկզբին գործարկել է աշակերտների առաջադիմության խրախուսման նոր համակարգ, որի նպատակն է խթանել աշակերտների սերն  ուսման հանդեպ և տարեվերջին հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու «DUEL Plus» նոր ինտելեկտուալ օլիմպիադային` մարտահրավեր նետելով իրենց հասակակիցներին և մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:
 
Այդպիսով «Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում սովորող աշակերտներին`  կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:
 
«DUEL Plus» ինտելեկտուալ օլիմպիադան անցկացվում է երկու փուլով և նախատեսված է 4 տարիքային խմբերի համար (2-3-րդ, 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարաններ): Մրցույթի ընթացքում մասնակիցները պատասխանում են ընդհանուր զարգացվածության և դպրոցական դասագրքերի հիման վրա ստեղծված հարցաշարերին, իսկ լավագույնները մրցույթի ավարտին կպարգևատրվեն բազմաթիվ մրցանակներով և խրախուսական նվերներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.