News

Ինչո՞ւ է չվող թռչունների երամը սեպաձև

Featured 2017-04-18

Մոլորակի վրա ընդհանուր առմամբ հաշվվում է 10000 տեսակի թռչուն, որոնցից չվում են 1800-ը:

 

Չվող թռչունների երամի սեպաձև դասավորվածությունը թույլ է տալիս «որսալ» դիմացից թռչողի թևաբախումից առաջացած օդային պտույտագոյացությունները՝ խնայելով սեփական էներգիան: Սեպաձև դասավորվածությունը նաև չի սահմանափակում տեսադաշտը և ամեն մի անդամ կարողանում է հետևել առաջնորդին:

 

Դասավորվածությունը կարող է բաղկացած լինել նաև մի քանի սեպերից՝ միացված հետևի եզրերով, ինչպես նաև՝ կիսատ սեպից, որի մեջ առաջատարը թևերից մեկի եզրից թռչողն է դառնում: Յուրաքանչյուրը թռչում է իր դիմացինից հետ և կողքի՝ մշտական հեռավորության վրա:

 

Սեպաձև դասավորվածություն ունենում են միայն խոշոր չվող թռչունները՝ կռունկները, սագերը, հավալուսնները և այն էլ՝ հեռահար տարածություններով:

 

Աղբյուրը՝ Mamul.am


 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.