News

<<Սուրբ Զատիկ>> Զովաբերի միջնակարգ դպրոցում

Educational 2017-04-18

Հանդիսավոր ղողանջեց եկեղեցու զանգերը, խորհրդավորությամբ լցրեց դահլիճը՝ զանգերի թրթռուն ու հոգեթով հնչյունների ներքո բեմը լցվեց III դասարանի աշակերտներով՝ ովքեր միմյանց ողջունելով ասացին. - Քրիստոս հարյավ ի մեռելոց: - Օրհնեալ է հարությունը Քրիստոսի: Հնչեց տերունական աղոթքը, աշակերտները՝ որոնք հագնված էին տոնական զգեստներով, ներկայացրեցին ծիսական տոնի հետ կապված բոլոր խորհուրդները, երգեցին, պարեցին, արտասանեցին: Ազգագրական երգն ու որաժշտությունը, որ թևածում էր դպրոցի կամարների ներքո, մտնում էր յուրաքանչյուրի սիրտը և կարծես անտես ձեռքով բոլորին կանչում էր, միախառնում միջոցառման մասնակիցների հետ: Անկյունում դրված Սուրբ Էջմիածնի մարկետի մոտ դրեցին վառվող մոմերը՝ լուսավորելով յուրաքանչյուրի ճանապարհը: Միջոցառումը համեմվում էր փոքրիկ կատակ – ներակայացումներով, որոնք առնչվում էին հենց տոնի ծիսական գաղափարախոսության հետ: Օգտվելով հենց այդ գաղափարախոսության հետ: Օգտվելով հենց այդ գաղափարախոսությունից, աշակերտները կարողացան իրենց խոսքը արդիականացնել՝ պատրաստեցին պահքին հաջորդող ճոխ սեղանը ծանրաբեռնված բազմապիսի կերակուրներով՝ ներկված հավկիթներ, ձկնեղեն, չամչով փլավ, գինի, գաթա և այլն: Նշվեց, թե յուրաքանչյուրը ինչ է խորհրդանշում: Միջոցառումը ավարտվեց Գոռ Հարությունյանի <<Շարքային Հարությունյան>> երգով, և այն հավատով, որ հարության լույսով զորացած մեր հայրենիքում մեզ մշտապես ուղեկից կլինեն հույսը, հավատը և սերը, որ Տերը պահապան կլինի մե՛զ ու մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Տերն ընդ մեզ: Զովաբերի միջնակարգ դպրոցի դասվար Ս. Սահակյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.