News

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ , ՄԱ՛Մ...

Educational 2017-04-17

Մասիս քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցում եռուզեռ էր։ IV դա-սարանի աշակերտները իրենց սիրելի ուսուցչուհի Հասմիկ Մկրտչյա-նի գլխավորությամբ անակնկալ էին պատրաստել մայրիկների հա-մար։ Երեխաներն իրենց սրտի խոսքն ուղղեցին իրենց մայրերին և ուսուցչուհիներին։Փոքրիկ չարաճճիները փայլեցին իրենց երգով ու աշխույժ պարով։Նրանք նաև հուշանվերներ էին պատրաստել իրենց մայրիկների համար ։ Ներկաները դարձան ինտերակտիվ խաղ- վիկ- տորինայի մասնակից և պատասխանեցին երեխաների կողմից պատ-րաստած հարցերին ։ IV դասարանցիները վիճում էին , թե ում մայրիկն է ամենա -լավը։Վերջում նրանք համոզվեցին, որ յուրաքանչյուր մարդու համար ամենալավը ի՛ր մայրիկն է։ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՄԱ՛Մ․․․

Արարատ, ք. Մասիսի թիվ 6 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.