News

Սուրբ Զատիկ

Educational 2017-04-15

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում նշվում էր Սուրբ Զատիկը:Ուսհաստատությունում կարևորվում են քրիստոնեական ու ազգային բոլոր տոներն ու ծեսերը : 1-8-րդ դասարանների բոլոր աշակերտները նախապատրաստվել էին տոնին:Կարևոր էր , որ աշակերտները տոնն ընկալել էին որպես հարության ու նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ:Իբրև սկիզբ հնչեց Մակար Եկմալյանի <<Սուրբ սուրբը >>՝ Լուսինե Զաքարյանի կատարմամբ : Ապա հնչեց <<Առավոտ լուսո >>՝շարականը:Միմյանց հաջորդելով աշակերտները ներկայացրին զատիկի խորհուրդը , ձու ներկելու սովորույթը , նշվեց որ ձուն խորհրդանշում է մեր հարության հույսը և հարության տոնին ձուն ներկում ենք կարմիր ՝ Տիրոջն ասելով .<<Տեր քո հարության զորությամբ հավաքիր մեզ իբրև ձագուկների քո ամենաընդգրկուն թևերի տակ >>: Աշակերտները նախապես ձևավորել էին և իրար նվիրեցին զատկական բացիկներ ու բարեմաղթանքներ :Դպրոցի կրթության և դաստիարակության գործի պատասխանատուները վստահ են ,որ կիրակի ՝ Սուրբ Զատկի տոնին, հոգեպես պատրաստ էր իրենց կրթօջախի աշակերտը:Նա ընկալել էր զատկի խորհուրդը , գիտակցում էր , որ Քրիստոսն է այն հավիտենական զոհը կամ պատարագը , որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն , ապա կյանք և հարություն : Քրիստոսի հարությունը քրիստոնեական վարդապետության ու հավատի հիմքն է : Քրիստոս հարյավ ի մեռելոց , օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.