News

Dasaran-ը պարգևատրեց նոր սերնդի դպրոցներին

Featured 2017-04-13

Ս.թ. ապրիլի 13-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
 
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլ պատվավոր հյուրեր: 
«Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը, ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունն առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելուն:
 
Մրցույթն իր սահմաններում էր միավորել Հայաստանի և Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած բոլոր 1.501 դպրոցներին:
Հաղթող ճանաչվելու համար մասնակից դպրոցների ուսուցչական անձնակազմերն ուսումնական տարվա ընթացքում պետք է արդյունավետ կերպով կիրառեին Dasaran-ի կողմից մշակված արդիական մեխանիզմներն ու բազմաճյուղ հնարավրություններ տվող էլէկտրոնային գործիքները:
 
«Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ 71 դպրոց պարգևատրվեց տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով:
 
Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն էր դրսևորել`
 
ՀՀ,  Կոտայքի մարզ, ք. Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց
ՀՀ,  Շիրակի մարզ, ք. Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց 
ՀՀ,  Շիրակի մարզ, գ. Հայրենյացի միջնակարգ դպրոց
ՀՀ,  Կոտայքի մարզ, գ. Զորավանի միջնակարգ դպրոց
ՀՀ,  Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամաբակի հիմնական դպրոց
ՀՀ,  Արագածոտնի մարզ, գ. Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան հիմնական դպրոց   
ԱՀ, Ասկերանի շրջան, գ. Նորագյուղի միջնակարգ դպրոց
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.