News

Միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Educational 2017-04-13

Ապրիլի 7-ը ուրախալի օր էր Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի II «Բ» դասարանի աշակերտների և ծնողների համար: Երեխաները իրենց դասվար Սվետլանա Մուրադյանի հետ պատրաստել էին գեղեցիկ միջոցառում՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառման ընթացքում երեխաները գեղեցիկ ասմունքեցին, երգեցին մայրիկների համար: Իսկ տատիկներին աղջիկները նվիրեցին հեզաճկուն և գեղեցիկ կուժերով պար: Փոքրիկ բեմադրությամբ մի պահ հայտնվեցին սահմանին կռվող զինվորների կողքին և հիշեցին հերոս մայրերին, որոնց որդիները իրենց արյունը թափեցին հայրենիքը պաշտպանելիս: Երեխաները բարձր գնահատեցին հերոս մայրերին և խոնարհվեցին նրանց վեհության առջև: Նրանք չմոռացան շնորհավորել նաև իրենց երկրորդ մայրերին՝ ուսուցչուհիներին: Չէ որ այդ ամենը նրանք կարողացել են հասկանալ և գնահատել նրանց օգնությամբ: Վերջում աշակերտներին և դասվար Սվետլանա Մուրադյանին իր շնորհակալական խոսքը հղեց դպրոցի տնօրեն՝ Ն.Հարությունյանը: Նա մաղթեց հայոց մայրերին առողջություն, տոկունություն, անարցունք աչքեր և խաղաղ երկինք:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.