News

Եկեք ծիծաղենք

Educational 2017-04-13

Ապրիլի 1-ը երգիծանքի և ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: 2017թ-ի ապրիլի 3-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ ծիծաղի օրվան նվիրված ցերեկույթ, որը կրում էր «Եկեք ծիծաղենք» խորագիրը: II Գ դասարանի աշակերտները /դասվար՝ Լ. Մխիթարյան/ հիանալի դերասանական վարպետությամբ տաք ու բազմերանգ ժպիտներ նվիրեցին հանդիսատեսին: Ցերեկույթի ընթացքում աշակերտները հանդես եկան փոքրիկ հումորային պատումներով, ներկայացրին դրվագներ հայտնի ֆիլմերից: Դահլիճում թևածում էր երգն ու երաժշտությունը, խինդն ու ուրախությունը հորդում էին վարար գետի պես: Միջոցառման յուրահատուկ մասն էին կազմում աշակերտների ծաղրանկարները, որոնք անսահման ժպիտ պարգևեցին ծնողներին: Ցերեկույթն ավարտվեց շնորհակալանքի բազմաթիվ խոսքերով և մաղթանքներով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.