News

Գարունը այնքան ծաղիկ է վառել

Educational 2017-04-13

Գեղարքունիքի մարզի Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները, ուսուցչուհի Տաթևիկ Մովսիսյանի ղեկավարությամբ ներկայացրեցին միջոցառում <<Գարունը այնքան ծաղիկ է վառել>> խորագրով: Դասասենյակը զարդարված էր գեղեցիկ ծաղիկներով, թիթեռներով: Ծաղիկներով հյուսված յոթնագույն ծիածանը խորհրդանշում էր մայրության և գեղեցկության տոնը` Ապրիլի 7 – ը: Երեխաները հանդես եկան ուրախ երգ ու պարով, նրանց շուրթերով հնչեցին ջերմ մաղթանքներ նվիրված մայրերին, տատիկներին, ուսուցչուհիներին: Աչքի ընկան Սաթենիկը, Վահեն, Արշիկը և Համեստը: Լիլիան արտասանելով <<Բացվիր, իմ երկիր, չքնաղ իմ գարուն>> խոսքերը, պայթեցրեց փուչիկը, որի մեջ ծաղիկներով հյուսված Երկիր մոլորակն էր: Փոքրիկները ներկայացրեցին նաև <<Քաջ Նազար>> հեքիաթի նորացված տարբերակը: Ներկաները հիացմունքով էին լսում երեխաների սրտի անկեղծ խոսքերը, հուզական երգերն ու հաճելի պարը: Միջոցառումն արժանացավ տնօրինության և ծնողների գովասանքին:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.