News

Հուշ-երեկո

Educational 2017-04-13

Ապրիլի 3-ին Արճիսի միջնակարգ դպրոցում հուշ-երեկո էր` նվիրված արցախյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Դահլիճում փակցված էր «Մեզ բացակա չդնեք» խորագիրը կրող պաստառ` քառօրյա պատերազմի զոհերի նկարներով:Պաստառի վերևում հայոց եռագույնն էր և Արցախի պետական դրոշը,որ խորհրդանշում էր` հանուն ինչի են զոհվել մեր մարտիկները: Նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Միջոցառումն սկսվեց աղոթքով,ապա հնչեցին զոհերի հիշատակին նվիրված հիշատակի խոսքեր,բանաստեղծություններ,երգեր,որոնց մի մասի հեղինակը դպրոցի ուսուցչուհի Հ. Պողոսյանն էր: Ցուցադրվեցի վավերագրական նյութեր՝՝ նվիրված Արմենակ Ուրֆանյանին,Ռոբերտ Աբաջյանին և Ադամ Սահակյանին: Միջոցառումը եզրափակեց Կողբի զորամասից դպրոց այցելած ներկայացուցիչ` ավագ լեյտենանտ Խաչատրյանը: Ավագ լեյտենանտը հանգամանորեն խոսեց քառօրյա պատերազմի մասին,հայոց բանակի հերթական հաղթանակի,ինչպես նաև ընկած,հաշմանդամ դարձած հայորդիների և բոլոր նրանց մասին,ովքեր ապահովեցին հաղթանակը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.