News

Հովհաննես Թումանյանի <<Գիքորը >>պատմվածքը

Educational 2017-04-12

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում բեմադրվեց Հովհաննես Թումանյանի <<Գիքորը >>պատմվածքը: 11-րդ դասարանի աշակերտները , դասղեկ Ա. Մանուկյանի նախաձեռնությամբ թումանյանական շնչով , Լոռու բառ ու բանով հագեցած ներկայացրին հայ գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, , որը սոցիալական շերտավորման , մարդկային անհավասար հարաբերությունների վառ օրինակ է: Աշակերտները դերակատարում էին վարժ և անսայթաք: Կերպարները ընտրված էին համապատասխան , խոսքի հուզականությունը ՝ ապահովված: Գեղջկական պարզ կենցաղ , թիֆլիսյան կոլորիտ… Միջոցառման վերջում ներկաներին համակեց տխրությունը. Տխրություն , որ ամեն անգամ << Գիքոր >> կարդալիս կամ դիտելիս, յուրովի ես ապրում, ինչը Մեծ Լոռեցու ժամանակաշունչ ու արդիական , մշտամնա տաղանդի վառ արտահայտությունն է:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.