News

<<Եկեք ծիծաղենք>>

Educational 2017-04-11

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, Արև աչքերի լույսն է նա թափել՝ Լուսնյակ դառնալով որդոց օրոցքին... Ս/թ ապրիլի 7-ին Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում կայացավ հերթական միջոցառումը <<Եկենք ծիծաղենք>> խորագրով նվիրված ՛՛Մայրության և գեղեցկության տոն՛՛-ին: Ինչքա՜ն հաճելի է, որ մեր ազգը տոնում է արդեն ավանդույթ դարձած <<Մայրերի տոն>>-ը: Աստվածամոր հեզությունն ու խոնարհությունը բոլոր ժամանակներում էլ մայրության օրինակ է հանդիսացել և այսօր էլ նա լավագույն օրինակ է ոչ միայն մեզ համար, այլ նաև բոլոր ազգերի, ինչպես ավետել էր հրեշտակը Շնորհընկալ կույսի միջոցով բոլորը շնորհ գտան: Միջոցառման մասնակիցները XIIբ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկ Բելլա Սարգսյանի ղեկավարությամբ ներկայացան իրենց թաքնված տաղանդով: Աշակերտների բարեմաղթանքները և ողջերթի խոսքերը ընդհատվում էին բուռն ծափահարություններով: Միջոցառումը լեցուն էր գեղեցիկ և նուրբ հումորով՝ բեմադրված հաճելի սցենարով, շնորհավորական և շնորհակալական խոսքերով: Երգիծական մանրապատումները ներկայացրեցին Գրիգոր Դանիելյանի դերասանական ստուդիօայի սան Վարդան Հակոբյանը, ինչպես նաև աշակերտներ Անի Մարտոյանը, Ատոմ Ավետիսյանը, Սաթենիկ Մոմչյանը և Ռուբինա Զոհրաբյանը:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.