News

Հայկական և վրացական ձեռագրերը Հոնկոնգի համալսարանական պատկերասրահում

Featured 2017-04-10

Հոնկոնգում առաջին անգամ կբացվի ցուցահանդես, որում ընդգրկված կլինեն արևելյան Միջերկրածովյան շրջանից Ավետարանը մանրակրկիտ պատկերող ձեռագրերի ընտրանի:

 

«Հռչակավոր նկարազարդումներ II. 11-18-րդ դարերի հայկական և վրացական ձեռագրերը» անվանումով ցուցադրությունը կբացվի Հոնկոնգի համալսարանի պատկերասրահում:

 

Հոնկոնգի համալսարանի համալսարանական թանգարանի և պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն նշել է, որ հայկական պատկերազարդված ձեռագրերը Մերձավոր Արևելքում քրիստոնեական եկեղեցիների ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են, որոնց մեջ առաջնային նշանակություն ունեն Ավետարանները՝ նախևառաջ սուրբ տեքստերի նկատմամբ հայկական համայնքի հատուկ հարգանքի պատճառով: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 11-ը:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.