News

Ապրելու ապրիլ

Educational 2017-04-10

Ապրելու ապրիլ Մեծ տարբերություն կա պատերազմի մասին անվերջ լսելու, արխիվ դիտելու, դրա մասին գրքեր կարդալու և այն ապրելու միջև: Եվ այդ ապրածն ու տեսածը հատկապես վերջին օրերին զգաստացնում էր բոլորին, այդ թվում՝ պատանիներին: Բոլորս վերապրում էինք մեկ տարի առաջ ունեցած զգացումները, հուզմունքը, երախտագիտությամբ հիշում անմահացածներին: Ապրիլի 3-ից 6-ը Երևանի Գ. Գուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցում տեղի ունեցան տարատեսակ միջոցառումներ՝ կազմակերպված ինչպես ուսուցիչների կողմից, այնպես էլ ինքնաբուխ կերպով նախաձեռնված սովորողների կողմից: «Կոչեմ ապրողաց» միջոցառմանը (4.04.2017թ.) դպրոցի բոլոր 11-րդ դասարանցիները համակարգող Ն. Ավետիսյանի ղեկավարությամբ պատրաստվել էին մեծ նվիրումով և խնամքով: Նրանք Ապրիլյան պատերազմի թեմայի միջոցով ամբողջացրին հայ ժողովրդի պատմությունը և ապագայի նկատմամբ մեր ակնկալիքներն ու հավատը: Միջոցառմանը ներկա էին Արցախյան և Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, այդ թեժ օրերին սահմանը պաշտպանած դպրոցի շրջանավարտներ, բարձրաստիճան զինվորականներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի և դպրոցի ծնողական համայնքի ներկայացուցիչներ, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթև քահանան:Միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Կ. Զատիկյանը: Դպրոցի Աշակերտական խորհուրդ

ք. Երևանի թիվ 190 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.