News

Սուսերամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչը գրավել է 5-րդ տեղը

Sports 2017-04-07

Մարտի 29-ից ապրիլի 9-ը Պլովդիվում ընթացող սուսերամարտի աշխարհի պատանիների և երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, խոցասուսերակիր Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) աղջիկների պայքարում գրավել է 5-րդ տեղը:
 
Էմմա Պողոսովան հաջորդաբար հաղթել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին, սակայն ութ ուժեղագույնների պայքարում զիջելով մրցակցուհուն՝ բավարարվել է 5-րդ տեղով: Սա անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է:  Մրցումների խմբային փուլում տանելով 5 հաղթանակ` Էմմա Պողոսովան իրավունք է ստացել պայքարը շարունակելու հաջորդ՝ օլիմպիական մրցակարգով ընթացող փուլերում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:
 
Առաջնությունում մեր երկիրը ներկայացնում են 6 մարզիկ՝ Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը՝ պատանիների պայքարում, ինչպես նաև էմմմա Պողոսովան, Մայքլ Հովհաննեսյանը, Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանը՝ երիտասարդների պայքարում: Խոցասուսերակիրներ Էդուարդ Օվիկյանի և Ռազմիկ Վարդանյանի մրցելույթները սկսելու են այսօր: 
 
Աղբյուրը՝ Operativ.am
 
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.