News

ԿԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Հորդանան

Educational 2013-06-24

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում: Պատվիրակության կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդը կստորագրեն ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:
 
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի, Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի հետ: Պատվիրակությունը կայցելի Թագավորության Գիտահետազոտական ասոցիացիա և Software ծրագրային ապահովման տարածաշրջանային առաջատար կազմակերպության գրասենյակ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Աղբյուր` Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.