News

Հրապարակվել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը

Sports 2017-04-03

Ըստ Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած վարկանշային աղյուսակի՝ աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838):

Երկրորդ հորիզոնականում է Ուեսլի Սոն (2822), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (2817):

 

Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը (2774) ընթանում է 9-րդ հորիզոնականում:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը (2677)՝ 67-րդ, Վլադիմիր Հակոբյանը   (2675)`  70-րդ  և Գաբրիել Սարգսյանը (2666) `  86-րդ հորիզոնականներում:


Ըստ որում՝ կանանց ցանկի առաջին հորիզոնականում է  Հոու Յիֆանը (2649): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2596): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2587): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2508) գտնվում է 13-րդ հորիզոնականում:

Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2437) 42-րդ հորիզոնականում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2425)` 48-րդ:


Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է  Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2677) 3-րդ հորիզոնականում է: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը (2549) գտնվում է  28-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2523)` 36-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2515) ` 42-րդ:


Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:
Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում:


Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) ՝  33-րդ, Հրանտ Մելքումյանը (2710)` 41-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 51-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2693) ` 54-րդ հորիզոնականներում:


Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), Հիկարու Նակամուրան (2865) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Յուրի Շկուրոն (2828) եզրափակում է լավագույն եռյակը:


Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 6 ներկայացուցիչ: Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 23-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 25-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 36-րդ,  Հրանտ Մելքումյանը`(2686)  52-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) ` 67-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2654)`  91-րդ:

 

Աղբյուր`   Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.