News

«Մշակութային կանգառ»-ը կշարունակվի Աբովյան և Աշտարակ քաղաքներում

Featured 2017-03-31

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը շարունակում է իր գործունեությունը: Ծրագրի շրջանակում ապրիլին մեկնարկում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի «Մանկապատանեկան համերգներ»-ի շարքը:

 

«Դասական համերգներ» տեղի կունենան ապրիլի 7-ին՝ ժամը 16:00-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում և ապրիլի 10-ին՝ ժամը 15:30-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:

 

Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաների կատարմամբ կհնչեն  անվանի կոմպոզիտորներ` Ֆ. Լիստի, Ռ. Շումանի, Ֆ. Շոպենի, Է. Բաղդասարյանի, Գ. Հենդելի, Ն. Պագանինիի ստեղծագործությունները: Ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում կանցկացվի 426 միջոցառում`  թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: 

 

Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.