News

«Ազոտ»

Educational 2017-03-30

Գյումրու №28 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում քիմիա առարկայից՝ «7-րդը պարբերական համակարգում» խորագրով : Միջոցառմանը մասնակցում էին 8-րդ, 9-րդ դասարանների աշակերտները: Աշակերտները ներկայացրին 7 թվի արարչական գաղտնիքները: Կարելի է խորհել, որ Աստծո արարած ողջ բնաշխարհը շնչում է 7-ի անտեսանելի ռիթմով: Սկսվեց նրանից, որ հայոց այբուբենի 7-րդ տառը է-ն է, որը Աստծո խորախորհուրդ, իսկ մարդկային մտքին անհաս Անունն է: Իսկ պարբերական համակարգի 7-րդ տառը ազոտն է, որի մոլեկուլը երկարում է ատոմների միջև ամուր եռակի կապի պատճառով: Սովորական պայմաններում քիմիապես կայուն է: Աշակերտները ներկայացրին ազոտի ֆիզիկական հատկությունները, ազոտի շրջապտույտը բնության մեջ, նրա կարևոր միացությունները: Միջոցառմանը հրավիրված «աճպարար»՝ աշակերտ Հովհաննես Պետրոսյանը, ցուցադրում էր գեղեցիկ փորձեր: Միջոցառումն ավարտվեց խաղաղությանը նվիրված բանաստեղծություններով ու երգերով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.