News

Մշակվում են մարդու ուղեղը և համակարգիչը միացնելու տեխնոլոգիաներ

Featured 2017-03-30

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հիմնել է “Neuralink” անվանումով նոր ընկերություն, որը մարդու ուղեղի և համակարգչի միաձուլման համար տեխնոլոգիաներ է մշակում:
Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
 
Մասնավորապես՝ ընկերությունն ուսումնասիրում է հատուկ «նեյրոնային ժանյակի» տեխնոլոգիան, որը թույլ է տալու մարդկանց առանց ֆիզիկական ինտերֆեյսի՝ անմիջականորեն,  հաղորդագրություններ փոխանցել համակարգչին:
 
Տեխնոլոգիան ենթադրում է ուղեղի մեջ էլեկտրոդների իմպլանտացիա: Այդպիսով՝ մարդիկ կկարողանան վերբեռնել և ներբեռնել իրենց մտքերը համակարգչից:
 
Նշվում է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ապագայում հիշողությունը բարելավելու և մարդկանց լրացուցիչ արհեստական ինտելեկտ տալու համար:
 
Աղբյուրը՝ Tert.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.