News

Կայացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը

Featured 2017-03-29

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին:

 

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին: Նախապես ունեցել է միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ 1999 թվականից սկսած՝ տարեցտարի ավելացվել է անվանակարգերի թիվը:

 

Հայտնի են դարձել տարվա լավագույնները.  

 

Լավագույն կին դերասանուհի` Ջուլիետա Ստեփանյան «Արծվաբույն» / Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Լավագույն տղամարդ դերասան` Տիգրան Ներսիսյան «Պեպո» / Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

Լավագույն երիտասարդ դերասանուհի` Տաթև Հովակիմյան «Խոսիր ինձ հետ» / Տիկնիկային թ-ն

Լավագույն երիտասարդ դերասան` Դավիթ Սարգսյան«Խոսիր ինձ հետ» / Տիկնիկային թ-ն

Լավագույն երիտասարդ բեմադրիչ` Լիլի Էլբակյան «Դեկամերոն» / Է. Էլբակյան թ-ն

Լավագույն սցենոգրաֆիա` Կարինե Օնանյան «Մատնաչափիկը» / Տիկնիկային թ-ն, Մերի Սարգսյան «Պեպո»/զգեստներ/ Գ. Սունդուկյանի անվ. թ-ն

 

Լավագույն երաժշտության հեղինակ` Վահե Հայրապետյան «Կրիսպի մկնիկը» / Կամերային երաժշտ. թ-ն

Լավագույն մանկական ներկայացում`«Մատնաչափիկը»/ Տիկնիկային թ-ն

Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում` «Տեսիլաժամեր»/ Պարարվեստի զարգացման հիմնադրամ

Լավագույն երաժշ. ներկայացում`«Տոսկա» / Օպերային թ-ն

Լավագույն ներկայացում՝«SHAKEspeare» / «Փոքր» թատրոն

Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակ՝ Գրետա Մեջլումյան «Վարագույրը չի փակվում» /Դերասանուհի/ Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թ-ն

 

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար`

Ստեփան Դավթյան (Գ. Սունդուկյանի անվ. թ-ն, տնօրեն)

Յուրի Կոստանյան (Երեւանի մնջախաղի պետական թ-ն, ՀՀ վաստ. արտիստ)

Գրիշա Հարությունյան (Գ. Սունդուկյանի անվ. թ-ն, բեմի լուսավորող)

ՀԹԳՄ ոսկե մեդալ

Թատերարվեստին մատուցած ծառայությունների և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ

Ռուդոլֆ Ղևոնդյան

Վիգեն Ստեփանյան

Հարություն Մովսիսյան

 

ՀԹԳՄ դիպլոմ

Մովսես Սարգիսեանին՝ Թատրոն 8 թատերախմբի «Մանանա» ներկայացման մեջ Մուրադի դերակատարման համար

Անուշ Հակոբյանին՝ ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի «Ժաննա Դարկ» ներկայացման մեջ Ժաննայի դերակատարման համար: Լավագույն պիես անվանակարգում հաղթող չի եղել:

 

2014 թ. մրցանակաբաշխության համար նախապես կազմվել է ոլորտի մասնագետներից ու փորձագետներից կազմված 7 հոգանոց հանձնախումբ: 

 

Աղբյուրը՝ Mamul.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.