News

Այս տարի դիմորդների թիվն նվազել է

Educational 2013-06-21

Պետական բուհեր դիմում-հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է ս.թ. հունիսի 1-ին: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի խոսքով` անցած տարվա 16 870 դիմորդների փոխարեն այս տարի 12 740 դիմորդ է գրանցվել առաջին փուլում:
Վերջինիս խոսքով՝ վիճակը սպասվածից ավելի վատ է բնագիտական մասնագիտությունների առումով, և այդ մասնագիտությունների գծով կունենան թափուր տեղեր։
 
Դիմորդների թվաքանակի նվազման պատճառների մասին Վաչագան Գալստյանն ասաց. «Ուզում եմ հավատացած լինել, որ դիմում են միայն նրանք, ովքեր ուզում են սովորել, վարձերի բարձրացումը չի ազդել դիմորդների թվի նվազման վրա, քանի որ մինչ այդ արդեն դիմորդները միասնական քննությունների համար հայտարարագրվել էին, միգուցե նաև արտագաղթի տվյալներն են ազդել, միգուցե մի մասն ավագ դպրոց գնալու փոխարեն գնացել է միջին մասնագիտական կրթություն ստանալու»։
 
Ասուլիսին ներկա Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոստանտին Մանուկյանի փոխանցմամբ՝ համալսարանի դիմորդների թիվն առնվազն 10 տարի է էական փոփոխության չի ենթարկվում։ Այս տարի նախորդ տարվա համեմատ ունեն ընդամենը 90 դիմորդի պակաս, նախորդ տարի 1 125 դիմորդ ունեին երկու փուլերի արդյունքում, այս տարի դեռ երկրորդ փուլ չի եղել, բայց նախնական տվյալներով 50-90 դիմորդի պակաս կունենան։
 
«Մեր դիմորդների 80-85%-ը դրական գնահատական են ստանում։ Այնպես չէ, որ եթե նվազագույն շեմը հաղթահարում են Բժշկական համալսարանում, ուրեմն ընդունվում են»,- ասաց նա։
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.