News

Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց

Sports 2017-03-27

Ավարտվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան–Ղազախստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով։ Հանդիպումը կայացավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

Հանդիպումը կենտրոնից սկսեցին ղազախները։ Առաջին իսկ րոպեին մեր տղաները գրոհ ձեռնարկեցին դեպի մրցակցի դարպասը, և Գևորգ Ղազարյանը բախվելով ղազախների դարպասապահին՝ ծնկի վնասվածք ստացավ։ Նա պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից և տեղափոխվեց հիվանդանոց։ Գևորգ Ղազարյանի փոխարեն խաղադաշտ մտավ Տիգրան Բարսեղյանը։

 

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Հանդիպման 63-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խաղի համար 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Մալին: 73-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ բացելով խաղի հաշիվը:

 

 Սա Մխիթարյանի 20-րդ գոլն էր հավաքականի կազմում։ Փոխարինման ելած Արաս Օզբիլիսը 75-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը՝ հստակ հարվածով գնդակն ուղարկելով Ղազախստանի հավաքականի դարպասը: 

 

Աղբյուրը՝ Tert.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.