News

Ծերացման գործընթացը դանդաղեցնող դեղամիջոցը կփորձարկվի մարդկանց վրա

Featured 2017-03-25

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) պատրաստվում է մարդկանց վրա փորձարկել վնասված ԴՆԹ-ն վերականգնելու և ծերացման գործընթացը դանդաղեցնելու հնարավորություն տվող նորարարական դեղամիջոցը:
Մինչ օրս այն փորձարկվել է միայն մկների վրա՝  Նոր Հարավային Ուելսի համալսարանում: Ստացված արդյունքները շատ տպավորիչ են եղել և գրավել են ՆԱՍԱ-ի գիտնականների ուշադրությունը:
 
Նշենք, որ գործընթացը կսկսվի կես տարուց: Այն փորձարկվելու է դեպի Մարս պատմական թռիչքին պատրաստվող տիեզերագնացների վրա: 
 
Ենթադրվում է, որ նորույթը թույլ կտա որոշ չափով պաշտպանել տիեզերագնացներին տիեզերական ճառագայթումից:
 
Ըստ որում՝ փորձարկման հաջող ելքի դեպքում դեղամիջոցը վաճառքում կհայտնվի 5 տարուց:
 
Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.