News

<Մայրենիի> և <Գիրք նվիրելու օր>

Educational 2017-03-24

Ամեն տարի ավանդություն է դարձել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում տոնել <Մայրենիի> և <Գիրք նվիրելու օր> տոները: Փետրվարի 19-ին և 21-ին մեծ աշխուժություն էր տիրում 3-րդ և 4-րդ դասարաններում: Թեմային համահունչ ձևավորված դահլիճում հավաքվել էին հյուրեր, ծնողներ և աշակերտներ: Երրորդ դասարանցիները տոնական հագնված և բարձր տրամադրությամբ ներկայացրին գրքի կարևորությունը՝ դառնալով հենց իրենք դասագրքեր և գեղարվեստական գրքեր: Գեղեցիկ անակնկալ եղավ բոլորի համար, երբ դահլիճ մտավ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Նա ոգևորեց ելույթ ունեցողներին և խորհուրդ տվեց շատ գրքեր կարդալ: Միջոցառման վերջում 3-րդ դասարանցիները գրքեր նվիրեցին իրենց սիրելի դպրոցի գրադարանին: Չորրորդ դասարանցիները մեծ խանդավառությամբ ելույթ ունեցան <Մայրենիի> տոնի առթիվ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին: Գեղեցիկ ու բովանդակալից բանաստեղծություններով, երգերով գովերգեցին մայրենին՝ ներկայացնելով մեր հայ մեծերի թևավոր խոսքերը: Ունկնդիրները մեծ բավականությամբ հեռացան դահլիճից:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.