News

<<Մեր մեծերը>>ինտեգրված դաս

Educational 2017-03-24

Մարտի 20-ին Աշոցքի միջն. դպրոցում անցկացվեց ինտեգրված դաս՝ <<Մեր մեծերը>>խորագրով:Դասի նպատակն էր նոր ձևավորվող սերնդի մեջ արմատավորել հայրենասիրություն և նպաստել հայապահպանությանը:Խնդիրներն էրն՝ ծանոթանալ մեր մեծերի կյանքին,ճանաչել ,սովորել և դառնալ կրողը ազգային պատմության ,գրականության ու մշակույթին:Իմաստի ընկալման փուլում խմբերի բաժանված դասարանները ներկայացրին մեր մեծերին : 1.Վահան Թեքեյան- ուսուցիչ ՝Անահիտ Մաթևոսյան /10-րդ դասարան/ 2.Ալեքսանդր Մանթաշյանց- ուսուցիչ ՝ Նունե Նիկոլայան/9ա-րդ դասարան/ 3.Տիգրան Չուխաջյան- ուսուցիչ՝Էմմա Սիմոնյան /4-րդ դասարան/ 4.Հովհաննես Այվազովսկի – ուսուցիչ՝ Ռուզաննա Հմայակյան/ 9բ--րդդասարան/ 5.Մխիթարյան Միաբանություն- ուսուցիչ՝ Կարինե Խաչատրյան/ 7-րդ դասարան/ 6.Ռուբեն Մամուլյան- ուսուցիչ՝ Լուսինե Բալաբեկյան/11-րդ դասարան/ Կարճ դասախոսություն,ցուցադրում ,ունկնդրում,քննարկում հնարքների հետ կիրառվեցին <<Փչացած հեռախոս>>,<<Երկփեղկ օրագիր>>,<<Ինքնագնահատման սանդղակ >>մեթոդները:Տնային աշխատանք հանձնարարվեց՝ փոքրիկ օրագրերի վրա լրացնել՝ <<Ես հպարտ եմ,որ …--Ինչու՞>>……. Դիտեցին ֆիլմաշար՝ <<Ճանաչենք մեր մեծերին>>: Ներկաները հեռացան դասարանից`առաջնորդվելով հետևյալ կարգախոսով՝ --Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս,իսկ արարքները՝փայլ:

Շիրակ, գ. Աշոցքի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.