News

Անվտանգ համացանց

Educational 2017-03-24

2017 թվականի մարտի 23-ին Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցում կայացավ դաս-միջոցառում «Անվտանգ համացանց» խորագրով: Դասն անցկացվեց դպրոցի 7-րդ դասարանցիների հետ ինֆորմատիկայի ուսուցչուհիներ Մարիետա Հարությունյանի և Արեգնազ Ասատրյանի ղեկավարությամբ: Դասը հագեցած էր դաստիարակչական և ուսուցողական տեսանյութերով: Աշակերտները ներկայացրին համացանցից օգտվելու անվտանգության կանոները, ինչպես նաև այն վտանգներն ու ծուղակները, որոնցով հեղեղված է ողջ համացանցը: Միջոցառման ընթացքում փոքրիկ բեմականացման միջոցով ներկայացվեց համացանցում վիրտուալ գործունեության տարբեր տեսակներ՝ օրինական և ոչ օրինական: Բեմականացման բարոյախրատական իմաստախոսությունը հետևյալն էր՝ խուսափել և կարողանալ պաշտպանվել անօրինական գործունեություն իրականացնողներից՝ գիտելիքներն օգտագործելով օգտակար ծրագրեր ստեղծելու համար: Ինտերնետը 21-րդ դարի ինֆորմացիայի հետ աշխատելու միջոց է, որը պետք է օգտագործել շատ զգույշ և խելամիտ, ինչպես ցանկացած հզոր գործիք:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.