News

Մայր իմ սիրասուն

Educational 2017-03-24

Վերջերս Վարդենիսի Հ.Համբարձումյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիսություն <<Մայր իմ սիրասուն>> խորագրով, որը կազմակերպել էր ուսումնական գծով փոխտնօրեն, մանկավարժական և աշակերտական կոլեկտիվների կողմից սիրված և հարգված Մայա Ոսկանյանը: Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցչական կոլեկտիվը և դպրոցի արհմիության նախագահ Կ.Ասատրյանը: Միջոցառումը նվիրված էր իգական սեռի ներկայացուցիչներին: Մայրերին ուղղված շնորհակալական խոսքով սկսվեց միջոցառումը, որը մեծ հույզեր արթնացրեց ներկաների սրտերում և գարնան շունչ հաղորդեց հանդիսատեսին: Միջոցառմանը մասնակցում էին 10-12-րդ դասարանների աշակերտները: Միջոցառման ընթացքում հնչեցին մայրերին ու կանանց նվիրված տարբեր երգեր` Ռ.Ամիրխանյան <<Հայի աչքեր>>, Շ.Պետրոսյան <<Պատրանքի թևերով>>…: Երգերին զուգահեռ տեսահոլովակով ցուցադրվեց ուսուցիչներին, ծնողներին և մայրերին նվիրված նկարներ: Միջոցառումը իրենց անզուգական պարով ավելի գեղեցկացրեցին դպրոցի աշակերտներից կազմված պարային խումբը: Անակնկալ պար էր պատրաստել նաև 8-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Գապոյանը: Մայր և գեղեցկություն բառերի մեջ ընդգրկվում է գարունն ամբողջությամբ՝ իր բույրով և գույներով: Եվ պատահական չէ, որ գարնանն է մայրության տոնը, քանզի մոր սերը ջերմ է ու հորդաբուխ: Ի սրտե շնորհավորում եմ համայն աշխարհի իգական սեռի ներկայացուցիչներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն: Թող այս գարնանային ծաղիկների անուշ բույրով լցվի Ձեր նուրբ ու քնքուշ հոգին:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.