News

Ամփոփիչ դաս՝ ‹‹Առակս ի՞նչ կցուցանե›› խորագրով

Educational 2017-03-24

5Բ-րդ դասարանում (ուսուցչուհի՝ Է. Սարգսյան) անցկացվեց մայրենիից ամփոփիչ դաս՝ ‹‹Առակս ի՞նչ կցուցանե›› խորագրով: Ամրակայման դասի նպատակներն էին՝ առակի ժանրային առանձնահատկությունների, բարոյախրատական նշանակության • առակների բնորոշում. • համամարդկային բարոյական արժեքների արժևորում • կարդացածը գրագետ վերարտադրելու, դերային խաղով ներկայացնելու, եզրահանգումներ կատարելու կարողությունների և հմտությունների զարգացում. Դասին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել դպրոցի տնօրինությունը, հայոց լեզու և գրականություն մեթոդմիավորման անդամները, , ուսուցիչներ , ծնողներ: Դասին կիրառվեցին ուսուցման համագործակցային նորարարական մեթոդներ՝ գրեցին առակ բառով անվանակապ, ‹‹Հնգյակ բանաստեղծություն››, լուծեցին խաչբառ՝ առակի ժանրային բնորոշումներին վերաբերող դերային տիպիկ ու կերպարային խաղով ներկայացրեցին հայ և համաշխարհային առակագիրների առակները, համեմատական աղյուսակով (Tաձև) բնութագրեցին հերոսների դրական հատկանիշները՝ արժանիքները և բացասական գծերը՝ արատները: Ողջ դասի ժամանակ ցուցադրվեցին թեմայի շուրջ սլայդ-սահիկներ: ‹‹Առակս ի՞նչ կցուցանե›› ամփոփիչ դասը սովորողների մեջ սերմանեց ազնվության ու բարության դասեր:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 6 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.