News

Գանձեր գետի հատակում

Featured 2017-03-24

Հնագետները Չինաստանի Մինյան գետի հատակից դուրս են բերել ավելի քան 10 հազար առարկաներ` պատրաստված ոսկուց ու արծաթից: Բոլորն էլ թվագրվում են Մին դինաստիայի ժամանակաշրջանով (1368 - 1644):

 

Չինական հնագույն առասպելի համաձայն՝ 1646 թվականին ապստամբության ղեկավար Չժան Սյանչժունը հսկայական գանձերը տեղափոխելիս բախում է ունեցել ցինական զորքերի հետ և պարտություն կրել: Ճակատամարտի ժամանակ թանկարժեք իրերով բեռնված մոտ 1000 նավակ է խորտակվել: Գտածոները հաստատում են այդ փաստը:

 

Հայտնաբերվել են զարդեր, մետաղադրամներ ու զենքեր: Առաջին գտածոները գտնվել են 2005-ին, երբ աշխատողները հայտնաբերել են մի քանի արծաթյա ձուլակտորներ: Մի շարք ուսումնասիրություններից հետո՝ 2010 թվականին, այդ վայրը հայտարարվել է որպես հատուկ պահպանվող գոտի: Սակայն կասկածների պատճառով պեղումներ չեն իրականացվել:

 

2017-ի հունվարին գիտնականները պեղումներ են սկսել՝ հատուկ միջոցներով չորացնելով գետի հունն ադ հատվածում, և մարտի կեսերին արդեն հետազոտված է եղել 10 հազար քառակուսի մ տարածք: Գետի հատակը փորվել է 5 մ խորության վրա: Պեղումները կշարունակվեն մինչև այս տարվա ապրիլ ամիսը: Իշխանությունները մտադիր են առաջիկայում այդ վայրին հարակից տարածքում թանգարան բացել:

 

Աղբյուրը՝ Mamul.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.