News

Բացվեց պատանիների և աղջիկների 2017թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը

Sports 2017-03-24

Շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի պատանիների և աղջիկների 2017թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:

 

 Սմբատ Լպուտյանը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով կիսաեզրափակիչ մրցաշարերի կարևորությունը պատանի շախմատիստների համար: Կիսաեզրափակիչ մրցաշարերին մասնակցում են  ՀՀ մարզերը և Երևանը ներկայացնող 451 շախմատիստներ:

 

Պատանիների և աղջիկների մրցաշարերի գլխավոր մրցավարները` Աշոտ Վարդապետյանը և Ջուլետա Նահատակյանը, ներկայացրել են մրցաշարերի անցկացման կարգը և կատարվել է վիճակահանության արարողությունը:
 

Աղբյուրը՝ Chessfed.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.