News

Պատվավոր մրցանակներ Թբիլիսիի դասական երգեցողության միջազգային մրցույթից

Featured 2017-03-23

Հայաստանը ներկայացնող մասնակիցները Թբիլիսիում կայացած Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում փայլուն ելույթ են ունեցել և զբաղեցրել գրեթե բոլոր մրցանակային տեղերը՝ ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին:
 
Ըստ որում՝  չորս տարիքային խմբերում Հայաստանը է եկել 5 մենակատարներով: 
Մարիամ Ալոյանն արժանացել է հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի, Արտյոմ Ասմանգուլյանն իր տարիքայի խմբում արժանացել է Առաջին մրցանակի, Հովհաննես Անդրեասյանն իր տարիքային խմբում` Առաջին մրցանակի, Հովհաննես Կարապետյանը` Երկրորդ մրցանակի, Արուսյակ Դավթյանն արժանացել է Երկրորդ մրցանակի:
 
Նշենք, որ Նոդար Անդգուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթին  մասնակցել են ավելի քան 80 մենակատարներ` Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից:
 
 
Աղբյուր` Panorama.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.