News

<<Թումանյանի հետ և առանց Թումանյանի…>>

Educational 2017-03-22

Սույն թվականի մարտի 17-ին <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացավ հերթական բաց դաս-միջոցառումը՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծին: Ձեռնարկի հեղինակը մայրենի լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Մելանյա Պետրոսյանն էր, մասնակիցները՝ 8բ դասարանի աշակերտները: Դասասենյակի ողջ մթնոլորտը հագեցած էր Թումանյանական շնչով . ամենուրեք Մեծ լոռեցու գրքերն էին, լուսանկարները, նրա մասին հնչած մյուս մեծերի կարծիքների պաստառները: Միջոցառումը սկսվեց ուսուցչուհու նախաբան խոսքով, որին հաջորդեցին սովորողների ՝ գիտական , գեղարվեստական ՝ շատ հուզական և արտիստիկ ելույթները: Նրանք դրվագ առ դրվագ ներկայացրեցին բանաստեղծի կենսագրությունը և դրան զուգահեռ` նրա ստեղծագործական Աստվածատուր ընթացքը: Ներկայացվեց հասարակական-քաղաքական գործիչ, խոսքի մեծ վարպետ, մանկագիր, արձակագիր, հոգեբան ու դաստիարակ, քրիստոնյա և վերջապես ՝ Մեծ Հայ ու ՄԱՐԴ Թումանյանը: Այս ամենը սովորողները հանդիսատեսին հրամցրին նաև երբեմն-երբեմն ընդմիջող հեզաճկուն պարերով , մաքուր երգեցողությամբ և քանոնի ու ջութակի կենդանի երաժշտության իրենց կատարումները: Այնուհետև եղան <<Անուշ>> և <<Թմկաբերդի առում>> պոեմներից հատվածական բեմադրություններ: Շա՜տ տպավորիչ էր միջոցառման <<Հարցազրույց Թումանյանի հետ >> մասը, երբ սովորողները խորհրդանշական կերպով զրուցում էին բանաստեղծի կերպարը <<առած>> աշակերտի հետ: Միջոցառումն ավարտվեց <<Հետաքրքիր է… >> խորագիրը կրող վերջաբանով , որի ժամանակ աշակերտները հիշում էին բանաստեղծի ՝ որպես ամուսին, հայր, հարևան , թամադա, ընկեր ու պարզապես ՝ <<Աստվածային տիեզերքում ճամփորդ մարդու>> կյանքին առնչվող շատ հետաքրքիր, խոհափիլիսոփայական , երբեմն էլ զվարճալի դեպքեր: Դաս- միջոցառումը ունկնդիրների ՝ տնօրինության, հյուրերի, սովորողների կողմից գնահատվեց որպես դաստիարակչական մնայուն արժեք: Փոխտնօրեն՝ Նոնա Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.