News

Քաղաքացիական պաշտպանություն

Educational 2017-03-21

Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 դպրոցի VI-բ դասարանը հատուկ ուշադրությամբ էր պատրաստվել «Քաղաքացիական պաշտպանության» ուսուցմանը նվիրված դասղեկի դասաժամերին: Գիտակցելով մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը , պատմական փաստերը բնական և մարդածին աղետների մասին թե՛ դասղեկը, և թե՛ աշակերտները բարձր են գնահատում մեր ժամանակներում գիտելիքներով զինված լինելը և իմանալ, թե ինչպե՞ս իրեն ճիշտ պահել ցանկացած աղետի ժամանակ: Դասղեկը նախագծային մեթոդով, նախօրոք աշակերտներին բաժանել էր խմբերի, յուրաքանչյուր խմբի հանձնարարելով մեկ բնական աղետի մասին հավելյալ տեղեկություններ ձեռք բերել: Նախատեսված դասաժամին յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր կատարած աշխատանքը: Քննարկման ընթացքում աշակերտները ներկայացրեցին իրենց գիտելիքները: Դասաժամը ծառայեց իր նպատակին : Դասղեկ՝ Լ. Մարտիրյան

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.