News

Միջոցառում՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին

Featured 2017-03-21

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է 2016 թ. «Մաշտոց» հիմնադրամի ներկայացրած «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրված է Ոսկան Երևանցու հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին: Գիտաժողովը տեղի է ունենալու 2017 թ.-ի սեպտեմբերին։
Ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում կազմակերպվելու է միջազգային գիտաժողով և թեմատիկ ցուցադրություն, ինչպես նաև հրատարակվելու է երկլեզու ալբոմ-ուսումնասիրություն` նվիրված այդ հրատարակությանը:
 
Նշենք, որ ոսկանյան Աստվածաշունչը տպագրվել է 2 տարի 7 ամսում (1666 թ. մարտի 11 – 1668 թ. հոկտեմբեր 13) և համարվում է հայ հին տպագրության լավագույն նմուշներից մեկը։
 
Աղբյուր`  Panorama.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.