News

Տիգրան Հարությունյանը` մրցաշարի հաղթող

Sports 2017-03-20

Ավարտվել է «Շախմատի ակադեմիայի գավաթ» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլը: Այն տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ակադեմիայում:

 

Մրցաշարին մասնակցել են 100 շախմատիստներ՝ Հայաստանից, Վրաստանից և Բելառուսից, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 6 միջազգային և 4 ՖԻԴԵ-ի վարպետ: 4 մասնակիցներ 7 հնարավորից վաստակել են 6-ական միավոր և կիսել առաջին տեղը:


Մրցաշարի հաղթող է ճանաչվել Տիգրան Հարությունյանը: Երկրորդ տեղն է գրավել Մանուէլ Պետրոսյանը, իսկ Դավիթ Շահինյանը եզրափակել է լավագույն եռյակը:

Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.