News

Խորվաթիա այցելելու եզակի հնարավորություն հայ երիտասարդների համար

Featured 2017-03-25

Dasaran-ի ու խորվաթական «Ստեղծարարության և նորարարության ծրագրի» միջև համագործակցության շրջանակում ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հայ երիտասարդներին ևս ընձեռվել է եզակի հնարավորություն՝ մասնակցելու մայիսի 11-ից 13-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք “LEAP Summit” գիտաժողովին:

 

“LEAP Summit”-ը Հարավային Եվրոպայում անցկացվող ամենամեծ երիտասարդական համաժողովն է: Այսպես, նախորդ տարի գիտաժողովն իր սահմաններում է համախմբել շուրջ 30 երկրի ավելի քան 1.100 պատվիրակի և ավելի քան 50 բանախոսի այնպիսի ընկերություններից, ինչպես օրինակ՝ “Google”-ը, “IBM”-ը, “Microsoft”-ը և այլն:
 
“LEAP Summit”-ը, որն անց է կացվում «Ստեղծարարության և նորարարության խորվաթական գրասենյակ»-ի նախաձեռնությամբ և Խորվաթիայի նախագահի հովանավորությամբ, միտված է նորարարական, տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտների զարգացմանն ուղղված գաղափարների քննարկմանը, երիտասարդների՝ այդ ոլորտներից ունեցած փորձի փոխանակմանը:
 
Ըստ որում՝ այս տարի գիտաժողովը միավորելու է ավելի քան 2.000 երիտասարդի և 60 բանախոսի: Այս մեծ ու կարևոր իրադարձության մասնակիցը կարող են դառնալ նաև հայ երիտասարդները (մինչև 35 տարեկան)՝ գրանցվելով մինչև մայիս ամիսը: Գրանցման կարգին և մասնակցության վճարին առնչվող մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
 
Ի դեպ, Dasaran-ի միջնորդությամբ գրանցվելու դեպքում կտրվի հատուկ ծածկագիր, որի շնորհիվ մասնակցության վճարը կզեղչվի 20%-ով:
 
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Dasaran կրթական կենտրոն (+374) 10 327 969 / 60 757 969 / (+374) 94 287 969 / 91 297 969 / 55 297 969 հեռախոսահամարներով կամ նամակ գրել Dasaran-ի պաշտոնական էլ. հասցեին՝ [email protected]:

Similar news...