News

Dasaran-ը կամրջեց հայ և հույն աշակերտներին

Featured 2017-03-17

Հիշում եք չէ՞, որ Dasaran-ի միջնորդությամբ պետք է իրականացվեր ինտերակտիվ առցանց դասընթաց «Քվանտ» վարժարանի և Հունաստանի Աթենք քաղաքի «Դուկաս» դպրոցի միջև:
 
Ահա, Միջազգային բակալավրիատ (International Baccalaureate - IB) հանրակրթության ոլորտի միջազգային կազմակերպության անդամներ հանդիսացող այս երկու ուսումնական հաստատությունների սաներն այսօր տեսակապի միջոցով ակտիվորեն քննարկեցին և ներկայացրեցին իրենց դիտարկումները նախապես հանձնարարված թեմայի շուրջ:
 
Ի դեպ, առցանց ինտերակտիվ քննարկման թեման էլ պատմության ամենաբարդ և ամենահակադրական էջերից մեկին էր նվիրված: Այսպես, դասընթացի շրջանակում «Քվանտ»-ի սաները ներկայացրեցին 1933-1945թթ. հիտլերյան Գերմանիայի պատմական քրոնիկան, «Դուկաս»-ի սաները՝ 1928-45թթ. ստալինյան ժամանակաշրջանի իրադարձությունները:
 
Հավատացած ենք, որ Dasaran-ի միջնորդությամբ կազմակերպված և, իհարկե, շարունակականություն ենթադրող այս և նմանօրինակ դասընթացներն առավել հետաքրքիր ու գրավիչ կդարձնեն ուսումնական գործընթացը՝ մոտիվացնելով աշակերտներին և, իհարկե, խթանելով հայ ու արտերկրի հասակակից դպրոցականների ակտիվ շփումը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.