News

«Ես էլ մի փոքրիկ զինվոր եմ»

Educational 2017-03-17

«Գյումրու №28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում «Ես էլ մի փոքրիկ զինվոր եմ» խորագրով՝ 6բ-րդ դասարանի մասնակցությամբ: Այն կազմակեպել էր դասղեկ Ալինա Հակոբյանը: Աշակերտները ներկայացրին հայոց բանակի կազմավորման պատմությունը՝ հասնելով մինչև մեր օրերը: Նշեցին, որ 25 տարիների ընթացքում հայ ազգն ունի իր երկինքը խաղաղ պահող առյուծասիրտ բանակ, որը համալրված է քաջասիրտ, հայրենասեր երիտասարդներով, ում վստահված է պահել ու փառավորել իրենց նախնիների պատիվն ու անունը: Փոքրիկ զինվորներ ներկայացած տղաները մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ էին հանդես գալիս՝ երդվելով սրբորեն կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, ծառայել անձնվիրաբար, լինել անկոտրում, ուժեղ ու անվախ թշնամու առաջ: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր ու պարեր, բանաստեղծություններ, որոնք բարձր տրամադրություն և ոգևորություն ապահովեցին դահլիճում: Հնչեցին շնորհավորանքներ և խոսքեր քաջարի զինվորներ ծնող մայրերին, հայեցի ճիշտ դաստիարակություն տված ուսուցիչներին, նաև փառաբանման խոսքեր՝ հայոց բանակին. …Ծնկի չի՛ գալու հայոց աշխարհը, Չի՛ խոնարհվելու, իմացե՛ք, լսե՛ք, Դարերից եկել ու գնալու է Դեպ հավերժություն, իմացե՛ք, լսե՛ք…

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.