News

Շախմատը՝ սերունդների համերաշխության գրավական

Sports 2017-03-16

Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի մի շարք համայնքների միջնակարգ ու հիմնական դպրոցներում բոլոր ցանկացողների համար անցկացվում է «Պապ ու թոռ. Սերունդների համերաշխություն» խորագիրը կրող հետաքրքիր շախմատային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են մինչև 11 տարեկան դպրոցականներ իրենց պապիկների հետ միասին:
Սերունդների համերաշխությանն ուղղված շախմատային մրցաշարն իրականացվում է «Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանի նախաձեռնությամբ, ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի ու շախմատի Գյումրու  մանկապատանեկան մարզադպրոցի համագործակցությամբ:
 
Առաջին և երկրորդ փուլերը հաղթահարած մասնակիցները կմրցեն մարզային եզրափակիչ փուլում, որը կանցկացվի գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին: Նշենք, որ պարգևներ են նախատեսված ինչպես 1-3-րդ (մրցանակային), այնպես էլ 13-րդ ու վերջին տեղերն զբաղեցնող «պապ ու թոռ» զույգերի համար:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.