News

Տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում ամեն ինչ դիմորդի օգտին է լուծվում

Educational 2013-06-18

Հունիսի 21-ին ՀՀ ողջ տարածքում և Արցախում կավարտվեն միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի խոսքով՝ այս տարի ընդհանրապես բողոքարկումներ չեն եղել` չհաշված այն 15-20 դեպքերը, որոնք տեխնիկական բնույթի խնդիրների էին առնչվում, օրինակ՝ համակարգիչը չէր ճանաչել թիվը, խաչը և այլն:
«Նման բոլոր խնդիրների դեպքում ամեն ինչ դիմորդի օգտին է լուծվում»,-ասել է Իսպիրյանը: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր դիմորդ իր արդյունքների մասին տեղեկատվություն է ստանում այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը: Եվ, ըստ կարգի, քննական արդյունքի հետ անհամաձայնության դեպքում նա բողոքարկում է դարձյալ այն նույն կենտրոնում, որտեղ հանձնել է քննությունը: 
 
Ամենաղմկահարույց առարկայի՝ հայոց լեզվի և հայ գրականության քննությանը մասնակցել է ավելի քան 8600 դիմորդ, միջին միավորը 13-ն է, անբավարար է ստացել դիմորդների 9%-ը, 7,5-13 միավոր՝ 38%-ը, 13-17 միավոր է ստացել 32%-ը, իսկ 20%-ը՝ 17-ից բարձր միավորներ է ստացել ստացել: 80 դիմորդ հայոց լեզու և գրականություն առարկայից ստացել է առավելագույն 20 միավոր: Արա Իսպիրյանը նշել է, որ դժգոհություններ եղել են միայն երկրորդ տարբերակի 66-րդ առաջադրանքի շուրջ: 
 
Աղբյուրը` Aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.