News

Dasaran-ի և դպրոցների միջև փոխգործակցության նոր ուղիներ

Featured 2017-03-15

Խորապես գիտակցելով և կարևորելով այն, որ հենց դպրոցն է պետության համար ապագայի կիրթ, լայնախոհ և մրցունակ գիտելիքներով զինված քաղաքացի կերտողը, Dasaran կրթական ծրագիրը շարունակում է իր ողջ ներուժով ամրապնդել աշակերտ-դպրոց-պետություն կապը՝ դառնալով անփոխարինելի ընկեր նույն այդ աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների համար:

 

Աշակերտ-դպրոց-պետություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական քայլն էլ Dasaran-ի նախաձեռնած հանդիպումն էր։ Այսպես, կրթական կենտրոնն այսօր հյուրընկալել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանին և Երևանի շուրջ 60 դպրոցների տնօրենների:


Հյուրերը շրջեցին կրթական կենտրոնում, ծանոթացան ինչպես Dasaran-ի թիմի հետ, այնպես էլ կրթական ծրագրի ընթացիկ գործունեությանն ու ապագա անելիքներին, մշակված և մշակվելիք էլեկտրոնային գործիքներին:


Դպրոցներում ուսուցման գործընթացի արդիականացման ու կատարելագործման նպատակով նրանց ներկայացվեցին մասնավորապես այն մեխանիզմները, որոնք ուղղված են խաղայնացված կրթության տարածմանն ու ամրապնդմանը, հեռավար ուսուցման ապահովմանը, ինչպես նաև դասավանդում-ուսանում փոխպայմանավորված ընթացքն առավել ինտերակտիվ, հետաքրքիր ու մատչելի դարձնելուն:


«Dasaran կրթական ծրագիրը հսկայածավալ աշխատանքներ է տանում դեռ երկու հանրապետությունում: Ուրախ եմ տեսնել կրթական կենտրոնն ու առավել հանգամանալից ծանոթանալ տարվող աշխատանքներին»,- այս առթիվ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը:


Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև իր տեսակի մեջ եզակի "E-stat" էլեկտրոնային վերլուծական գործիքին, որի ստեղծումը նպատակաուղղված է հանրակրթության բոլոր շերտերի խորը մշտադիտարկմանը, բացակների վերհանմանն ու շտկմանը, կրթակարգի արդյունավետության վերլուծությանը:


Հանդիպման ավարտին Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը պատասխանեց տնօրեններին հուզող հարցերին՝ ընդգծելով հատկապես Dasaran-ի ու դպրոցների սերտ համագործակցության կարևորությունը:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.