News

Բաց դաս` <<Գերմաներեն>> առարկայից

Educational 2017-03-15

Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացված բաց դասի հեղինակը գերմաներենի ուսուցչուհի Արմինե Վարդանյանն էր: 5-րդ դասարանցիները <<Սուրբ Զատիկը>> թեմայով դասի սկզբում պատասխանեցին տոնին նվիրված հարցերին: Այնուհետև գրատախտակին գրեցին զատկական ձվերի գույները և համապատասխան գունավոր թերթիկները ամրացրին նախադասությունների կողքին: Աշակերտները խառնատառերից կազմեցին թեմային վերաբերող բառեր, բառակապակցություններ: Հետաքրքիր էր Վենի դիագրամի վրա աշակերտների կողմից Հայաստանում և Գերմանիայում Զատիկը նշելու նմանությունների ու տարբերությունների առանձնացումը (ձուն թաքցնել, ձվերը կռվացնել): Հաղթողները պարգևատրվեցին ուսուցչուհու կողմից: Դասը ամփոփվեց <<Խաչբառ>> խմբային աշխատանքով: Ուսուցչուհու կիրառած մեթոդների միջոցով դրսևորվեցին նրա սաների կողմից գերմաներենի յուրացման մակարդակը և կայուն լեզվական կարողությունների առկայությունը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.