News

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Educational 2017-03-15

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Ռուզաննա Գևորգյանը կազմակերպել էր յուրօրինակ և բովանդակալից դաս «Կոնֆլիկտները մարդու կյանքում» թեմայով: Աշակերտները ներկայացրին կոնֆլիկտի կառուցվածքը, տեսակները, պատճառները` օրինակներ բերելով ինչպես գրական ստեղծագործություններից, այնպես էլ պատմությունից: Հետաքրքիր էր աշակերտների կողմից ներկայացված խաղը, որի ընթացքում օգտվեցին կոնֆլիկտային իրավիճակներում վարվելակերպի հինգ ռազմավարություններից: Այնուհետև աշակերտները համագործակցելով հանգուցալուծեցին ուսուցչի կողմից ներկայացված կոնֆլիկտային իրավիճակները, որոնց մեջ հաճախ են հայտնվում ավագ դպրոցականները: Վերջում աշակերտները ունկնդրեցին Նորման Մըքլստենի «Հարևաններ» ֆիլմը, որտեղ ներկայացված էր մի պատմություն, թե ինչպես է երկու հարևանների միջև ծագած լարվածությունը վերածվում բռնության:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.