News

Հայ գեղասահորդը՝ բրոնզե մեդալակիր

Sports 2017-03-15

Օրերս Լյուքսեմբուրգում կայացավ գեղասահքի «Coupe du Printems» միջազգային մրցաշարը:
 
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի կրկնակի չեմպիոն  Սլավիկ Հայրապետյանը մրցաշարում արժանացել է երրորդ պատվավոր հորիզոնականին: 
 
Հայ մարզիկը կարճ և կամավոր ծրագրերում, համապատասխանաբար, 54.63 և 47.11 միավոր է վաստակել՝ ընդհանուր հաշվարկում ունենալով 101.74 միավոր: 
 
Նշենք, որ ոսկին և արծաթը նվաճել են ճապոնացիներ Ունո Շոմուն (199.37) և Մուրու Տակախիտոն (141.06):
 
Աղբյուրը՝ Panarmenian.net
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.