News

Կանանց միջազգային օր

Educational 2017-03-14

2017 թ. մարտի 7-ին Զովաբերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում՝ 5-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Դահլիճը զարդարված էր գարնանային գույներով և ամենուրեք թևածում էր գարնան շունչը: Միջոցառումը սկսվեց <<Հայաստանի գարունը>> բանաստեղծությամբ, այնուհետև մեղմ երաժշտության տակ աշակերտները իրենց սրտի խոսքն ուղղեցին ուսուցիչներին և մայրերին: Խոսվեց այն մասին, թե ինչ է խորհրդանշում կին բառը, երբ և ում կողմից է մարտի 8-ը ճանաչվել որպես կանաց միջազգային օր: Այս հիասքանչ գարնանամուտին յուրաքանչյուր առարկա կենդանացավ գարնան շնչով: Այս տրամադրությունը բոլորին պարգևեց չխամրող լավատեսություն և բարձր տրամադրություն: Հանդիսատեսների սրտերը լցվեցին ջերմ բերկրանքով, անբացատրելի ուրախությամբ: Չէ՞ որ գարուն է: Անթիվ երգերն ու պարերը հուզեցին բոլորին, և այդ փոքրիկների խոսքերը ներթափանցեցին յուրաքանչյուրի մեջ և հասան մինչև նրանց հոգու խորքը:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.