News

Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր

Sports 2017-03-14

Եվրոպայի հրաձգության առաջնությունում Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ: Ութ տարվա ընդմիջումից հետո սա Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ հրաձիգների նվաճած առաջին մեդալն է:

 

Լիլիթն անցել է եզրափակիչ փուլ՝ վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում հավաքելով 369 միավոր: Նա դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ 6:2 հաշվով զիջելով ուկրաինուհի Գալինա Ավրամենկոյին: Լիլիթ Մկրտչյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան է, նրա անձնական մարզիչն է Արմենակ Գալոյանը:

 

Առաջնությունն անցկացվել է Սլովենիայի Մարիբոր քաղաքում: Առաջնությանը մասնակցել է 46 երկրի 577 մարզիկ: Մեր երկիրը ներկայացրել է 13 մարզիկ՝ հրացան զենքաձևում՝ Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևում՝ Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձևում՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը:

 

Աղբյուրը՝ Operativ.am

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.