News

ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄ

Educational 2017-03-14

Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Ոսկե հատում» թեմայով: Աշակերտները ներկայացրին «ոսկե հատման» պատմությունը, մաթեմատիկական նշանակությունը, նշեցին, որ ըստ հին հույն մտածողների աշխարհը կառուցված է ներդաշնակության հիման վրա: Համապատասխան սահիկների, մրգերի, բույսերի միջոցով ներկայացրին «ոսկե հատումի» բազմազան դրսևորումներ ողջ տիեզերքում, մարդու մարմնի կազմության մեջ, բժշկության, ճարտարապետության, քանդակագործության, գեղանկարչության մեջ: Նշեցին, որ այս զարմանահրաշ համամասնությունը համատարած բնույթ ունի, գոյություն ունի կենդանի և անկենդան բնության մեջ: Այն կապեցին 12-րդ դարի նշանավոր իտալացի մաթեմատիկոս Ֆիբոնաչիի թվի հետ և ներկայացրին թվերի շարքը: Միջոցառումը ուսուցանող էր, բովանդակալից և հագեցած ցուցադրական նյութերով: Միջոցառումը կազմակերպել էին բնագիտական հոսքի 10գ դասարանի աշակերտները և մաթեմատիկայի ուսուցչուհի Ս. Բաղդասարյանը:

Լոռի, ք. Ստեփանավանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.